Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը


Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը

  • 20-10-2021 15:32:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում:
 
Ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի քան 14 միլիոն դրամի վնաս:
 
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:
 
Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վայքի քրեական հետախույզները ստանում են հավաստի տեղեկություններ, որ հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել է սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվոր, նույն գյուղում ապրող 53-ամյա մի կին:
 
Նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
ՀՀ ոստիկանություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play