ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր


ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր

  • 20-10-2021 17:14:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ՀՀ Ազգային ժողովից: 
 
Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:
 
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն