Սիրիայում մահապատժի է ենթարկվել 24 մարդ, որոնց պատճառով երկրում անտառային հրդեհներ են սկսվել


Սիրիայում մահապատժի է ենթարկվել 24 մարդ, որոնց պատճառով երկրում անտառային հրդեհներ են սկսվել

  • 22-10-2021 17:04:51   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառային հրդեհների պատճառով. նրանք մեղավոր են ճանաչվել դիտավորյալ հրկիզման համար: Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 22-ին, հայտնել է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայի արդարադատության նախարարությանը։
 
Բացի այդ, ևս 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Եվս ինը մարդ, այդ թվում՝ հինգ անչափահաս, դատապարտվել է 10-ից 12 տարվա ազատազրկման։
 
Նշենք, որ մահապատժի ենթարկվածները 2020 թվականի վերջին ձերբակալված տասնյակ մարդկանց թվում էին, որոնք խոստովանել են, որ սկսել են հրկիզումներ ծրագրել՝ սկսած 2020 թվականի օգոստոսից։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը