Հայաստանը Մոդեռնայի 620400 դեղաչափ պատվաստանյութ կստանա


Հայաստանը Մոդեռնայի 620400 դեղաչափ պատվաստանյութ կստանա

  • 22-10-2021 18:29:12   | Հայաստան  |  Հասարակություն

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։
 
Այս մասին գրառում  է արել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:
 
Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։
 
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
 
Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,-գրել  է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն