Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի


Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

  • 23-10-2021 12:20:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքեց երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր:
Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:  
 
Նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ է հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է դոնոր կառույցների հետ և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն