Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում


Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

  • 23-10-2021 12:44:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
24 News. Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում:
 
ՌԻԱ-Նովոստին տեղեկացնում է, որ եռակողմ հանդիպումը նախնական տեղեկություններով կանցկացվի նոյեմբերի 8-9-ին՝ Մոսկվայում: Սպասվում է ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին վերաբերող փաստաթղթի ստորագրում:
 
«Դա բարդ գործընթաց է, և կողմերը՝ ՌԴ միջնորդությամբ, իրենց համար կորոշեն այս խնդրի լուծմանը հասնելու «ճանապարհային քարտեզը»: Նաև ակնկալվում է ևս մեկ հայտարարության ընդունում, որը կվերաբերի տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. այս կետը հիշատակվում էր դեռ նախորդ նոյեմբերին երեք երկրների առաջնորդների կողմից ընդունված հայտարարության մեջ»,- հայտնում է կայքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play