Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին


Պեսկովը խոսել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

  • 23-10-2021 15:55:37   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եթե ձեռք բերվի Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն, Կրեմլն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։ Ռիա նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Panorama.am-ը: 
 
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իսկապես նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, նաև՝ բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play