ՀայՓոստը գործարկել է պիլոտային նոր Stamps.am կայքը


ՀայՓոստը գործարկել է պիլոտային նոր Stamps.am կայքը

  • 25-10-2021 11:48:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀայՓոստը հայտարարում է նոր Stamps.am կայքի պիլոտային գործարկման մասին: Կայքը հասանելի է ինչպես Հայաստանի տարածում, այնպես էլ արտերկրում, եռալեզու ձևաչափով։
 
Stamps.am կայքը ֆիլատելիստական արտադրանքով հետաքրքրվողներին հնարավորությունն է տալիս գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների, առաջին օրվա ծրարների և ֆիլատելիստական բուկլետների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց: Միաժամանակ, Stamps.am կայքը տրամադրում է հայկական մշակույթի, պատմության, տեսարժան վայրերի մասին կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն։ 
 
«Մենք գործարկել ենք պիլոտային Stamps.am կայքը, որտեղ կարող եք գտնել և առցանց պատվիրել ֆիլատելիստական բազմազան արտադրանք։ Այս նոր կայքը, ի տարբերություն նախորդի նաև Հայաստանում գտնվողներին  կպատմի հայկական հարուստ մշակույթի, պատմության մասին, ցույց կտա մեր տեսարժան վայրերը։ Եվ իզուր չեն ասում, որ նամականիշերը երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 
 
Stamps.am կայքում պարբերաբար գործելու են տարբեր ակցիաներ՝ ֆիլատելիստական արտադրանքը էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:
 
Կայքի հղումը՝ https://stamps.am/hy
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն