«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն»

«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն»

  • 25-10-2021 12:19:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Հանրային վարկանիշ» ընկերության «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը: 
 
Միջոցառում, որ հայ բժշկի անչափելի նվիրման գնահատանքն է, երախտիքը ազգային բժշկի վեհ կերպարի ստեղծման և առողջ հասարակություն ձևավորելու համար: Մրցանակաբաշխության համար հիմք էր «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները։
 
Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին Արցախյան քառօրյա պատերազմում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև Covid-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները: Միջոցառման շրջանակում «Հանու՛ն զինվորի ազգային կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը հետմահու շնորհվեց է բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանին, «Սպիտակ բանակի ազգային խորհրդանիշ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին: 
 
Ինչպես նաև՝ «Մարդասիրության առաքյալ և ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակ շնորհվեց բժիշկ-բարեգործ Նուբար Ջանոյանին, ում միցանակը ստացավ կինը՝ Ամերիկահայ բանաստեղծուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, միջազգային մրցանակների դափնեկիր Սոնա Վանը, «Սրտաբանության ազգային կենտրոն» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին, իսկ նույն ԲԿ-ի մանկական սրտաբան Կարեն  Կուրդովը պարգատրվեց «Մանկական սրտաբանության մեջ ունեցած նշանակալի ներդրման» համար: «Ազգային բարերար» անվանակարգում մրցանակ շնորհվեց գործարար, բարեգործ Հրաչյա Պողոսյանին։ 
 
 «Հայ ակնաբանության  գենետիկ  ոսկե կոդ» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհվեց  Ալեքսանդր և Ելենա Մալայաններին, «Դիմածնոտային վիրաբուժության գենետիկ ոսկե կոդ» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհվեց Յուրի և Աննա Պողոսյաններին, «ՀՀ դիմածնոտային վիրաբուժության ավանդույթների ազգային պատվիրակ» անվանակարգում մրցանակը շնորհվեց բժշկական ծառայության գնդապետ, դիմածնոտային վիրաբույժ Յուրի Պողոսյանին, «էսթետիկ բժշկության և պոդոլոգիայի առաջատար կենտրոն» անվանակարգում մրցանակաը շնորհվեց «Հելիոս» բժշկական կենտրոնին, իսկ «Առաջատար էսթետիկ բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվեց նույն կենտրոնի բժիշկ-մաշկաբան Լիլիթ Մխիթարյանին, «Լյարդաբանության միջազգային դեսպան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Լյարդաբանության ասոցացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանին, «Ճշգրիտ ախտորոշում և Covid 19-ի դեմ պայքարի վստահելի կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Էկոսենս» լաբորատոր ախտորոշիչ կենտրոնին, «Հայ վիրաբուժության զարգացման նվիրյալ» անվանակարգում մրցանակը շնորհվեց վիրաբույժներ Մուշեղ և Արամ Միրիջանյաններին, «44-օրյա պատերազմի անձվեր ազգային բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ակնաբույժ Ասատուր Հովսեփյանին, «Մարզային առաջատար բժշկական կենտրոն» անվակարգում մրցանակը շնորհվեց  «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնին, «Պլաստիկ վիրաբուժության մեջ արվեստի ու գեղեցիկի ուրույն ոճ» անվանակարգում մրցանակը շնորհվվեց պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանին,  «Մոր և մանկան առողջության պահպանման նվիրյալ» անվանակարգում մրցանակը շնորհվեց մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանին, «Ակնաբուժության արդի մեթոդներ կիրառող մարզային  առաջատար կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հովակիմյաններ» ակնաբուժական կենտրոնին, «Պտղաբերության կենտրոնի առաջատար և վստահելի  բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվեց գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանին, «Առողջապահության ոլորտում  ակնառու հաջողություններ գրանցած երիտասարդ բժիշկ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ներզատաբան Մարի  Ղասաբօղլյանին, «Վստահելի բժիշկ, Covid 19-ի դեմ արդյունավետ պայքարի առաջամարտիկ» անվանակարգում մրցանակը շնորհվեց քիթ-կոկորդ-ականջաբան  Լևոն Թորոսյանին, «Առողջապահության ոլորտում վարկանիշով առաջատար մարզային բժշկական կենտրոն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ալավերդու բժշկական կենտրոնին, «Ճառագայթային բժշկության ոլորտում միջազգային համագործակցություն և  առողջապահական  արդյունավետ ներդրում» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Իրա մեդիքլ գրուպ» ճառագայթային բուժման կենտրոնին: 
 
Ինչպես մասնակիցներից շատերն իրենց շնորհակալական խոսքում հայտնեցին՝ նմանատիպ միջոցառումները հնարավորությում են բժշկի և բուժաշխատողի համար լինել  գնահատված, իսկ մրցանակները վերջիններիս հավաստմամբ պարտավորեցնող են և խրախուսող: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն