Գամալեայի կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ Sputnik V-ով «պատվաստված», ապա ծանր հիվանդացածների 80 տոկոսը գնել է վկայականը


Գամալեայի կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ Sputnik V-ով «պատվաստված», ապա ծանր հիվանդացածների 80 տոկոսը գնել է վկայականը

  • 25-10-2021 15:15:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Քաղաքացիների մոտ 80 տոկոսը, ովքեր ասում են, որ պատվաստվել են Sputnik V- ով, բայց միևնույն ժամանակ ծանր հիվանդացել են նոր կորոնավիրուսային վարակով, պատվաստման վկայականը գնել են: Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
 
Գինցբուրգը բացատրել է, որ հնարավոր է ստուգել՝ արդյոք մարդը պատվաստվե՞լ է Sputnik V-ով, թե՞ ոչ՝ օգտագործելով մարկերների առկայության հատուկ անալիզ. - «Մենք տեսնում ենք, որ մարդկանց 80 տոկոսի դեպքերում այդ մարկերները բացակայում են»։
 
Նա նաև ենթադրել է, որ պատվաստման վկայականներ գնելու այսօր հայտնի դեպքերը իրականում տեղի ունեցածի միայն մի մասն են: «Մարդիկ փող են ծախսում, հետո իրենց փողերի դիմաց հիվանդանում են ու մահանում, իրենք իրենց խաբում են», - ընդգծել է Գինցբուրգը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը