Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել

Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել

  • 25-10-2021 21:57:14   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ermenihaber.am IԹուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Հոլլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել:
 
Twitter-ում այս երկրների դեսպանները նույնաբովանդակ գրառումն են կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարության վերաբերյալ հարցերին ի պատասխան վերահաստատում են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին:
 
Թուրքական մամուլը դեսպանների այս հայտարարությունը համարել է հետքայլ հոկտեմբերի 18-ին նրանց արտահայտած դիրքորոշումից: Իսկ պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների այս գրառումը դրական է համարել:
 
Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 18-ին Թուրքիայում 10 երկրների դեսպաններ, որոնց շարքում էին նաև վերոնշյալ երկրները, հայտարարություն էին տարածել ի պաշտպանություն 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալայի՝ կոչ անելով ազատել նրան:
 
Այս հայտարարությունից հետո նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություն տալու: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի կոշտ էր արձագանքել՝ հայտնելով, որ ԱԳՆ-ին հանձնարարել է այդ դեսպաններին Թուրքիայում «անցակալի անձ» հռչակել:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը