Շփման գծում տիրող իրավիճակի հարցով ԱԺ հրատապ նիստը կանցկացվի դռնփակ


Շփման գծում տիրող իրավիճակի հարցով ԱԺ հրատապ նիստը կանցկացվի դռնփակ

  • 26-10-2021 10:30:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի հարցով ԱԺ հրատապ նիստը կանցկացվի դռնփակ։ Այս մասին որոշումն ընդունվեց ԱԺ նիստում։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստով։ Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է։
 
Նիստում հարակից զեկուցմամբ հանդես կգան ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։ Ընդդիմադիրները նշեցին, որ արտաքին գործերի նախարարին էլ էին առաջարկել ներգրավել քննարկումներին։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ կառավարությունը հարկ է համարել վերոնշյալ պաշտոնյաներին գործուղել ԱԺ։
 
Նշենք, որ ԱԺ հրատապ նիստ գումարելու առաջարկն արել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play