«Ոնց որ թե երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր». Արթուր Ղազինյանը 9-րդ անգամ չընտրվեց


«Ոնց որ թե երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր». Արթուր Ղազինյանը 9-րդ անգամ չընտրվեց

  • 26-10-2021 14:02:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 9-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
 
«Ոնց որ թե երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր: Ես կուզեի, որ այս խնդիրը չլիներ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Քվեարկությամբ Արթուր Ղազինյանը 9-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը