Էրդողանն ու Ալիևը Արցախի գրավյալ տարածքներում նոր ավտոճանապարհի հիմքն են դրել


Էրդողանն ու Ալիևը Արցախի գրավյալ տարածքներում նոր ավտոճանապարհի հիմքն են դրել

  • 26-10-2021 17:10:35   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի գրավյալ տարածքներում Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքն են դրել։ Factor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Վարանդայի շրջանում Էրդողանն ու Ալիևը ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարությանը։ Այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում դրել են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքը։ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովն էլ երկու պետությունների ղեկավարներին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։
 
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ալիևն ու Էրդողանը բացել էին Վարանդայի օդանավակայանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play