Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են պատվաստվել անկախ ՀՀ-ում գտնվելու ժամկետից


Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են պատվաստվել անկախ ՀՀ-ում գտնվելու ժամկետից

  • 26-10-2021 17:22:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով:

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն