ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, ինչը հեռու է ցանկալի ծածկույթից. Թորոսյան


ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, ինչը հեռու է ցանկալի ծածկույթից. Թորոսյան

  • 26-10-2021 19:24:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը: 
 
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ի պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
 
Թորոսյանի խոսքով՝ դա շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որպեսզի մենք համավարակը համարենք հաղթահարված:
 
«Բարեբախտաբար, մեր պետությունն ամբողջովին անվճար ապահովում է COVID-19-ի պատվաստանյութերի հասանելիությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ ապահովել է այլ պատվաստանյութերինը: Ավելին, մեր քաղաքացիները կարող են ընտրություն կատարել մի քանի պատվաստանյութերի միջև: Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play