Ասում էի՝ մի վերցրեք մանդատները. մասնակից եք դառնում ԱԺ-ում կատարվող կապիկություններին. Ոսկան Սարգսյան
26-10-2021 21:00:19 | Հայաստան | Քաղաքական
Սա խորհրդարան չէ, կրկես է, անվտանգության ծառայության աշխատակիցները պատգամավոր Գեղամ Մանուկյանին հեռացնում են խորհրդարանական ամբիոնից։ Նիստը վարող պատգամավոր, ԱԺ փոխոսնակ Ռ․ Ռուբինյանը հրամայել է բռնություն գործադրել ընտրողների քվեները ստացած, ընտրված մեկ այլ պատգամավորի հանդեպ։ Բա որ ասում էի՝ մի վերցրեք մանդատները, մի մասնակցեք այդ կրկեսին։
Եթե խորհրդարանական ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, կամա , թե ակամա մասնակից է դառնում ԱԺ-ում կատարվող կապիկություններին։ Խորհրդարանական ընդդիմությունը նաեւ իշխանության մաս է, հետո բարոյական պատասխանատվություն է կրելու ՆԻկոլ Փաշինյանի կնքած նոր պայմանագրի, հանձնված տարածքների համար։