Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր


Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

  • 27-10-2021 12:03:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Իսրայելի իշխանությունները նախնական հավանություն են տվել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի հնարավորության նախաձեռնությանը. պլանավորում են, որ մուտքը կթույլատրվի նոյեմբերի 15-ից, բայց նախաձեռնությունը դեռ հարկավոր Է հաստատել իրավաբանորեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է կառավարական աղբյուրը:
 
«Վարչապետ Նաֆթալի Բենեթի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հավանություն Է տրվել զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած զբոսաշրջիկների Իսրայել մուտքի հնարավորության վերաբերյալ նախաձեռնությանը»,-հաղորդել Է աղբյուրը:
 
Աղբյուրը նշել Է, որ պլանավորում են զբոսաշրջիկներին երկիր սկսել թողնել նոյեմբերի 15-ից, բայց դեռ «պետք Է վերջնականորեն որոշվի՝ հարկավոր Է իրավաբանորեն հաստատվի, թե նախարարների կաբինետի հաստատումը կամ առողջապահության նախարարության հրամանագիրը լինի. դեռ պարզ չԷ»: Նշվում Է, որ զբոսաշրջիկներին նաեւ հարկավոր կլինի շիճուկաբանական թեստ հանձնել: Իսրայելն օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները փակել Էր 2020 թվականի մարտին:
 
2021 թվականի հունվար ամսից մինչեւ փետրվար Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանը լիովին փակվել Էր, այդ թվում՝ հայրենիք վերադարձող իսրայելացիների համար: 2021 թվականի մայիսին հաղորդվել Է ԱՄՆ-ից օտարերկրյա զբոսաշրջիկների առաջին խմբի ժամանման մասին, որը բաղկացած Էր քրիստոնյա ուխտավորներից: Բացի այդ, սպասվում Էր, որ օտարերկրացի պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մասնավոր կարգով Իսրայել մուտք գործել հուլիսի 1-ից, սակայն «դելտա» շտամի տարածման պատճառով հետաձգվել Է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play