Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր


Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր

  • 27-10-2021 12:37:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում: 
 
Ֆորումը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության    նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ համատեղ: Ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների միջև փորձի փոխանակմանը, երիտասարդական ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը: 
 
Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները)՝ մինչև հոկտեմբերի 31-ը լրացնելով մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/mBcHoZzwMzNH7kiN6:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն