«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ծրագիրը բարելավել է գործազուրկ բնակչության ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունները

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ծրագիրը բարելավել է գործազուրկ բնակչության ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունները

  • 27-10-2021 14:14:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ս. թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ  «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող  «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով»  ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերել  է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:
 
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում երկու փուլով։ 
 
Առաջին փուլի շրջանակում վերոնշյալ մարզերում պատրաստվել են 75 մարզաբնակ մասնագետներ`որոնցից 48-ն արդեն անցել են աշխատանքի առաջատար ՏՏ ընկերությունների մարզային մասնաճյուղերում։ Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են ինժեներական և ծրագրավորման համապարփակ ուղղություններ, ինչպես նաև ձեռք են բերել տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար այլ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Վեցամսյա դասընթացները մատուցել են ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող  ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետները։ Դասընթացներին անմիջապես հաջորդել է երկամսյա աշխատանքային պրակտիկա ՏՏ առաջատար ընկերությունների մարզային մասնաճյուղերում։  
 
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մարզաբնակ 45 երիտասարդներ ստացել են բիզնես սկսելու և այն զարգացնելու եզակի հնարավորություն։  Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի պլանավորման գործնական դասընթացներ, տրամադրվել են սուբսիդավորված վարկեր։ Ծրագիրը նպաստել է նաև աշխատատեղերի և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը մարզերում:  
 
HSBC Խումբ
 
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար: 
 
HSBC  Հայաստան 
 
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 
 
2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իր գործունեությունը սկսելով դեռ 1990-ականներից, օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը՝ ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանում, Արցախում և Վրաստանում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jinishian.org:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն