Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ


Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

  • 27-10-2021 16:10:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 
 
Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանի նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
 
Ավելի ուշ հաղորդագրություն ստացվեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային կարճատև այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել է պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play