Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները


Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները

  • 27-10-2021 17:49:08   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից  Հայաստանին մեկնված ձեռքի» մասին, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:
 
Բրիտանական հեղինակավոր թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել  է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։
 
Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։
 
Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը