Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից. Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին


Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից. Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին

  • 27-10-2021 19:11:48   | Արագածոտնի մարզ  |  Քաղաքական

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում:
Իմ հանդեպ ունեցած բարձր վստահության համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  իմ բոլոր գործընկերներին և ժողովրդին: 
Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին: 
Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:
Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:
Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում:
Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:
 
Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական