Ռազմիկ Պետրոսյանն ընդունել է Արագածոտնի մարզպետ նշանակվելու առաջարկը

Ռազմիկ Պետրոսյանն ընդունել է Արագածոտնի մարզպետ նշանակվելու առաջարկը

  • 27-10-2021 19:45:09   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը, ով զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։ 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 
 
«Առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ»,-նշեց նա։ 
 
Արագածոտնի մարզպետի պաշտնը 2018 թվականի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Դավիթ Գևորգյանը, ով հոկտեմբերի 27-ին հրաժարական է տվել:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը