Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով


Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով

  • 27-10-2021 19:58:02   | Վիետնամ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:
 
AP-ն նշում Է, որ Վիետնամի առողջապահության նախարարությունն անցած շաբաթ թույլատրել Է պատվաստել 12-17 տարեկան երեխաներին՝ մոտավորպես 14 միլիոն վիետնամցիների: Այս խմբի քաղաքացիների համար թույլատրվել Է միայն Pfizer/BioNTech պատվաստանյութը: Առաջին պատվաստանյութն ստացել Է Հոշիմին քաղաքի մոտավորապես 1,5 հազար դեռահաս: Բնակչության տարիքային այդ կատեգորիայի լիամասշտաբ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերին: AP-ն հիշեցնում Է, որ Վիետնամի իշխանությունները դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները փակել են մայիսին, երբ երկիրը բախվում Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ:
 
Դպրոցներում աշխատանքը վերսկսելու ամսաթիվը չեն հայտարարել, բայց AP-ի տվյալներով, կառավարությունը հույս ունի դա իրականացնել 2022 թվականի սկզբին: Շուրջ 98 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում COVID-19-ի դեմ ներակում Է ստացել բնակչության մոտավորապես 55 տոկոսը, բայց միայն նրանց կեսն Է ստացել երկու չափաբաժինները: Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը համավարակի սկզբից ի վեր Վիետնամում COVID-19-ով վարակվել Է 892 հազարից ավելի մարդ, ավելի քան 21,7 հազար ախտահարվածներ մահացել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play