«Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար

«Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար

  • 27-10-2021 20:58:13   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է: Այդ մասին չորեքշաբթի Թեհրանում Աֆղանստանի հարևան երկրների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է ՏԱՍՍ-ը։
 
«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կարծում եմ՝ մենք ավարտել ենք լարվածության հանրային փուլը: Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,-ասել է իրանցի դիվանագետը։
 
Դիվանագետը հավելել է, որ «Իրանի ներկայիս կառավարությունն ուղղված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»։
 
Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի և Իրանի կողմից հնչեցին մի շարք քննադատական հայտարարություններ միմյանց նկատմամբ։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել նաև Ադրբեջանի սահմանի մոտ։ Թեհրանը զորավարժությունների պատճառ է դարձել Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել զորավարժությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է իրանական բեռնատարների «անօրինական մուտքը» Լեռնային Ղարաբաղ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ստեփան Խոյեցյանը
29-11-2021 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ստեփան Խոյեցյանը

Նոյյան Տապան. «Փափուկ ուժ» հաղորդաշարը Մարիամ Ավագյանի հետ
29-11-2021 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փափուկ ուժ» հաղորդաշարը Մարիամ Ավագյանի հետ

Նոյյան Տապան․ «Ժողովրդի ձայն» հաղորդաշարը Աշոտ Կոշկակարյանի հետ
29-11-2021 17:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ժողովրդի ձայն» հաղորդաշարը Աշոտ Կոշկակարյանի հետ