Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ուզում են ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում առավելություն ստանալ, բայց փորձերը կանխվում են. Արման Սարգսյան
28-10-2021 14:20:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shabat.am. Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ուզում են ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում առավելություն ստանալ, բայց փորձերը կանխվում են: Հայաստանի պաշտպանության նախարարությունը երբեք չի հերքել, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների փորձեր չեն կատարվում:
Այս մասին Ազգային Ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են, որոնց մասին բազմիցս ասվել է: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այդ վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց Սարգսյանը: