Քաշաթաղի շրջանից տեղահանված անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրվել


Քաշաթաղի շրջանից տեղահանված անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրվել

  • 28-10-2021 18:48:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տողի բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Մարտիկ» հիմնադրամի և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, հերթական ծրագիրն է իրականացրել՝ Քաշաթաղի շրջանից տեղահանված, Արցախում ապրող անապահով 300 ընտանիքի միանվագ սննդօգնություն տրամադրելով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տողի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գևորգ Շաբուրյանը:
 
«Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է մինչ պատերազմը, Տող գյուղում: Իրականացրել ենք մի շարք բարեգործական ծրագրեր: Պատերազմում զոհված 123 հադրութցիների ընտանիքներին տրամադրել ենք տաք բաճկոններ, Արցախում ապրող տեղահանված հադրութցի 500 ընտանիքի օգնություն ենք ցուցաբերել` սննդի տեսքով: Տողի բարեգործական հիմնադրամը, ելնելով մարդասիրական նկատառումներից, Շուշիի շրջանի Եղցահող, Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր համայնքներում ապրող ընտանիքներին ցուցաբերել է նյութական օժանդակություն՝ 110 արկղ սնունդ, ինչպես նաև հատկացրել է 91 հատ բաճկոն։ Պաշտպանութան բանակին աջակցել ենք հիգիենայի պարագաներով՝ ավելի քան 2000 զիվորների համար: Բարեգործական ծրագրերի շրջանակներում օգնության տրամադրումը կկրի շարունակական բնույթ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ ծրագրին աջակցելու և կյանքի կոչելու համար», - նշեց Գ. Շաբուրյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը