Վանաձորի շենքերից մեկի լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի


Վանաձորի շենքերից մեկի լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի

  • 28-10-2021 21:00:41   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը  18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության  բրիգադը  Տարոն  2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց  է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս  եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա: Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատը:  Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը