Արման Բաբաջանյանի կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին


Արման Բաբաջանյանի կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին

  • 29-10-2021 18:33:01   | Հայաստան  |  Քաղաքական

Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիր նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Հանուն Հանրապետության կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Մեր գնահատմամբ ՏԻՄ ընտրությունը ոչ թե կառավարող մեծամասնության, այլ հենց արմատական ընդդիմության պարտությունն է: Եվ այն աղմուկը, որ գեներացվում է Գորիսի ընտրության շուրջ, կամ փորձում է այսպես ասած նախորդել Կապանում սպասվող ընտրությանը, դրա վկայությունն է, որովհետև, համապետական ընտրությանը երկրորդ արդյունք արձանագրած  արմատական ընդդիմությունը ՏԻՄ ընտրությանը ոչ միայն առաջինը, չէ, ոչ միայն երկրորդը չէ, այլ թերևս երրորդն ու չորորդն էլ չէ՝ հավաքական իմաստով:
Իհարկե ակնհայտ է, որ համապետական ընտրությանն առաջին տեղը զբաղեցրած մեծամասնությունն էլ ՏԻՄ ընտրոությանն առաջինը չէ, սակայն այստեղ գործոնները ակնհայտորեն ունեն այլ պատճառներ և ավելին, մեծ հաշվով հօգուտ են հենց մեծամասնությանը, քանի որ առնվազն վկայում են ընտրական համակագի հարցում հետևողական մի դիրքորոշման մասին՝ ամեն գնով ցանկալի արդյունք ստանոլւ մղումի բացակայության: 
Դա էլ իր հերթին գուցե ոչ ուղղակի, բայց հավելյալ լեգիտիմության գործոնի է վերածվում հունիսի 20-ի համապետական ընտրության արդյունքի և դրա արդյունքով ձևավորված կառավարության համար: Ու բանն այստեղ արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարն ու դրա մեջ այս կամ այն կողմից մտնելը չէ: Խնդիրն այն է, որ հավաքական լեգիտիմության այդ հանգամանքը Հայաստանի համար հույժ կարևոր է պետական շահի տեսանկյունից։
Ծանր պատերազմից և պարտությունից հետո Հայաստանն ունի դիմադրողունակության ռեսուրսների վերականգնման բարդ և երկարատև խնդիր, լեգիտիմությունը դառնում է առավել կարևոր և անհրաժեշտ ռեսուրս ու հենք, նվազագույնը ճկուն լինելու և անհրաժեշտ ժամանակ շահելու համար: Չափազանց կարևոր է, որ ընտրական այդ գործընթացում սեփական շահերի հետապնդումը տեղի ունենա առանց պետության շահերին սպառնացող ռիսկերի, առանց Հայաստանի սուղ ռեսուրսների պարագայում կարևորներից մեկի՝ լեգիտիմության հանգամանքի հանդեպ արհեստական ռիսկեր գեներացնելու: 
Ինչպես համապետական, այդպես էլ ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play