Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում


Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում

  • 01-11-2021 17:44:55   | Թուրքիա  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում: Մեզ պետք է ժամանակ շահել և այդ ընթացքում վերակազմավորվել, առաջին հերթին փոխել գիտակցությունն ու արժեքային համակարգը: Սա առանձին թեմա է, որի մասին պետք են երկար ու խորը քննարկումներ:
 
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այդ պետության հիմնական խնդիրը քրդական հարցն է, որը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու՝ թե դեմոգրաֆիական, թե աշխարհքաղաքական կենտրոնների ստրատեգիաներում քրդերին ավելի մեծ դերակատարություն տալու առումով և դա Թուրքիայում շատ լավ են հասկանում ու հիմիկվա իրենց ագրեսինա հենց այդ՝ ժամանակ չունենալու գիտակցությունից է գալիս»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն