Ինչու՞ է կարևոր ներառել կարագը մեր ամենօրյա սննդակարգում

Ինչու՞ է կարևոր ներառել կարագը մեր ամենօրյա սննդակարգում

  • 04-11-2021 11:03:12   | Հայաստան  |  Հասարակություն

 
Կարագը ճարպաթթուներով,  A, D, E, PP, B խմբի տարբեր վիտամիններով, երկաթով, կալցիումով, կալիումով, մագնիումով և այլ օգտակար նյութերով հարուստ հետևաբար և օգտակար մթերք է: Կարագի օգտակարության ու այն մեր ամենօրյա սննդակարգում ներառելու կարևորության մասին է «Կաթնառատ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանի խոսքը: 
-Որո՞նք են կարագի օգտակար հատկությունները: 
 
-Դրանք բազմաթիվ են, վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, օգտակար ճարպաթթուներ: Կարագը A վիտամինի հեշտ յուրացվող աղբյուր է համարվում, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձին և օգտակար է տեսողության համար, պարունակում է լեցիտին, որն անհրաժեշտ է խոլեստերինի նյութափոխանակության ,մետաբոլիզմի համար, անտիօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից, լաուրինաթթու , որը կարևոր դեր ունի սնկային հիվանդությունների և կանդիդոզի բուժման մեջ, հեշտ յուրացվող յոդի  լավ աղբյուր է, պաշտպանում է աղեստամոքսային համակարգը, հատկապես աղիները տարբեր հիվանդություններից: Կարագը իր բուժիչ հատկություններով նպաստում է իմունային համակարգի բարելավմանը, կարգավորում է հորմոնները, լավացնում` ուղեղի աշխատանքը, կրճատում` սրտի հիվանդությունների առաջացման ռիսկերը, կարգավորում` նյարդային համակարգը, արյան ճնշումը և պաշտպանում քաղցկեղից: Իհարկե, դեռ կարող եմ շարունակել թվելը: Մի բան հստակ է կարագն իրոք շատ օգտակար է ու անհրաժեշտ մեր օրգանիզմի համար: Ու եթե ուզում ենք առողջ լինել, կամ հոգ ենք տանում ընտանիքի անդամների առողջության մասին պետք է մեր սննդակագում ընդգրկենք կարագը: 
 
- Դուք շեշտում եք կարագի օգտակարությունը, այնինչ վերջին շրջանում շատերը խուսափում են կարագ օգտագործելուց՝ համարելով այն խոլեստերինի ավելացման և գիրության պատճառ, հաճախ փոխարինում այն մարգարինով: Որքանո՞վ է տեղին մարդկանց այդ մտավախությունը: 
 
- Իհարկե տեղին չէ, որովհետև կարագի օգտագործումը (դա ապացուցում են բազմաթիվ հետազոտությունները), օրգանիզմում ավելացնում է «լավ»  խոլեստերինի քանակը, և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հնարավորությունը: Այո՛ պետք է ընտրել կաթից պատրաստված անարատ կարագ, 
- Ճի՞շտ է, որ կարագը համարվում է հակականցերոգեն (հակաուռուցքածին) մթերք: 
 
- Կարագի մեջ վիտամին A-ի և բետա-կարոտինի բարձր մակարդակի շնորհիվ հաստ աղիքի և կրծքի քաղցկեղի առաջացմանը ռիսկերը նվազում են: Բանն այն է, որ վիտամին A-ի հակաօքսիդացնող հատկությունները թույլ չեն տալիս քաղցկեղածին բջիջների տարածումը։
 
-Եվ ինչու՞ ընտրել «Կաթնառատ» կարագը, ո՞րն է այս կարագի առավելությունը:
 
-Կարագը օգտակար է, եթե պատրաստված է անարատ կաթից, ինչպես մեր արտադրանքը: Այն կարող եք վստահորեն ընտրել որպես մաքուր սերուցքային կարագ: Նույնը պետք է ասեմ նաև մեր սերուցքային շոկոլադե կարագի մասին: Բացի այդ մեր կարագի արտադրության մեջ գործածվում է գերմանական նորագույն տեխնոլոգիա, որը երաշխավորում է անվտանգ արտադրանքի ստացումը։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն