Կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ հղի է մահացել. այս պահին քովիդի դեմ 100-ից ավելի հղի բուժում է ստանում


Կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ հղի է մահացել. այս պահին քովիդի դեմ 100-ից ավելի հղի բուժում է ստանում

  • 08-11-2021 10:58:04   | Հայաստան  |  Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ունենք ևս մեկ հղի կնոջ մահվան դեպք: Այս մասին այսօր  ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
 
«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- նշեց նախարարը:
 
Ըստ նախարար՝ հղիները առավել վտանգի են ենթարկվում հիմա, երբ վարակվում են քովիդի դելտա շտամով: Այս շտամը  ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հիմա վարակված է 100-ից ավելի  հղի: «Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես պահպանվում է այս ցուցանիշը, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների: Մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար»,-ասաց Ավանեսյանը:
 
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախորդ 2 շաբաթվա ընթացքում դպրոցների արձակուրդները և բուհերի առցանց դասերի ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է՝ թվերի պահպանման իմաստով: Վերջին 1 շաբաթվա ընթացքում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, սակայն, ոչ ակնկալած ձևով, ասաց Ավանեսյանը: «Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափելը հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ»,-հավելեց նա, շեշտելով՝  Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play