Այո, հրավիրվել եմ ոստիկանություն. Փարաքարի համայնքապետ

Այո, հրավիրվել եմ ոստիկանություն. Փարաքարի համայնքապետ

  • 08-11-2021 18:22:34   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

ՀՀ Արմավիր մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասնել է իր՝ ոստիկանություն հրավիրվելո մասին և գրել.
 
 
«Սիրելի՛ հայրենակից,
 
Ժամեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվության՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվելուս մասին, որի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.
 
այո, հրավիրվել եմ ոստիկանություն, որի նպատակը սպասվելիք ընտրություններում իրավակարգը պատշաճ ապահովելու վերաբերյալ քննարկում ունենալն էր:
 
Այս պահին համայնքապետարանում եմ, որտեղ շարունակում եմ բնականոն աշխատանքս: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որի երաշխավորը հանդիսանում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
 
 
ՀՀ Սահմանադրություն
 
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
 
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
 
 
Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
 
 
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
 
Մենք ուժեղ ենք ու միասնական, առավել քան երբևէ»:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն