Այս պահին ամեն ինչ կարգին է. Խաչիկի համայնքապետը՝ հակառակորդի՝ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին


Այս պահին ամեն ինչ կարգին է. Խաչիկի համայնքապետը՝ հակառակորդի՝ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին

  • 10-11-2021 15:37:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հող վարող տրակտորի վրա էին ադրբեջանցիները կրակել: Տրակտորի ապակիներն են փշրվել: Վարորդը չի վիրավորվել: Ամեն ինչ կարգին է, նույնիսկ բնակիչները չեն իմացել, որ կրակոցներ են եղել»,-Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանը:
 
Սմբատյանի փոխանցմամբ՝ այլ կրակոցներ ադրբեջանական կողմից չեն արձակվել:
 
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին էլ, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
 
Լիդա Եղիազարյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը