Հայտնի են Պուտին-Բայդեն հանդիպման ժամկետները


Հայտնի են Պուտին-Բայդեն հանդիպման ժամկետները

  • 10-11-2021 16:03:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը կարող են հանդիպել 2022 թվականի սկզբին։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ԼԵՆՏԱ»-ն։
 
Նշվում է, որ մինչև 2021 թվականի վերջ նրանք առցանց զրույց կանցկացնեն տեսակոնֆերանսի ձևաչափով, իսկ 2022 թվականին նրանք անձամբ կհանդիպեն։
 
Ենթադրվում է, որ բանակցությունների օրակարգը կդառնա ընդարձակ։ Նախագահները նախատեսում են քննարկել անցյալ հունիսին Ժնևում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։
 
Նշվում է, որ հանդիպման մանրամասները դեռ համաձայնեցված չեն, ուստի Կրեմլն ու Սպիտակ տունը չեն մեկնաբանել Պուտինի ու Բայդենի հնարավոր բանակցությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play