Տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու. աներևակայելի կոալիցիաներ կարող են ստեղծվել


Տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու. աներևակայելի կոալիցիաներ կարող են ստեղծվել

  • 10-11-2021 16:15:17   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Ամեն ինչ նոր է սկսվում։ Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ  իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ են կարող ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու։ Ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։
 
Խաղացողները շատ են ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։
Չգիտեմ որտեղ ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։ Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն