Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

  • 10-11-2021 18:39:05   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Հոմեոպաթ բժիշկ Յուրի Պոպովը, որը Չելյաբինսկում սեփական կլինիկան էր ղեկավարում և դեմ էր պատվաստմանը, մահացել է կորոնավիրուսային վարակից։ Այս մասին life.ru-ին հայտնել է նրա գործընկեր Նատալյա Շչեկոլդինան։
 
«Հիմա շատերը հարցնում են, թե ինչպես եղավ, ինչո՞ւ նա չկարողացավ փրկել իրեն: Յուրի Պոպովը հոմեոպաթ էր և հետազոտող, նա ցանկանում էր հաղթել այս անհայտ հիվանդությանը, բայց միշտ ավելի դժվար է ինքդ քեզ բուժելը»,- ասել է բժշկի գործընկերը։
 
Յուրի Պոպովը 59 տարեկան էր։ Նա մարդկանց կորոնավիրուսից բուժում էր հոմեոպաթիկ միջոցներով։ Բժիշկը դեմ էր հակաքովիդային պատվաստումներին և դիմակների պարտադիր կրմանը։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը