Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները. ՄԻՊ


Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները. ՄԻՊ

  • 10-11-2021 19:43:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՑԱԽՊՐԵՍ։Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։

Այս մասին այօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։
Ըստ Ստեփանյանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին, որոնք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը