Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատին՝ համապարփակ լուծում գտնելու համար


Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատին՝ համապարփակ լուծում գտնելու համար

  • 11-11-2021 11:43:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգ է առել, սակայն հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ պետք է լուծվեն` առաջ շարժվելու դեպի բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորում, հայտարարում է Եվրամիությունը:
 
Նոյեմբերի 9֊ի հրադադարի մեկ տարվա կապակցությամբ Միության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարությամբ Բրյուսելը կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, լիակատար համագործակցություն ծավալել ականազերծման և սահմանային շրջաններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
 
Ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակում է մնալ հավատարիմ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը, Ստանոն հիշեցնում է, որ Բրյուսելը կարևոր դեր է խաղացել ձերբակալվածների ազատ արձակման և ականների քարտեզների փոխանակման հարցում: «Եվրամիությունը նաև աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց` ավելի քան 17 միլիոն եվրո տրամադրելով մարդասիրական նպատակների համար, այդ թվում` ականազերծման և վերականգնման», - ասված է հայտարարությունում:
 
Հեղինե Բունիաթյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը