Ընդդիմադիրները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, պահանջում վարչապետի հրաժարականը

Ընդդիմադիրները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, պահանջում վարչապետի հրաժարականը

  • 11-11-2021 12:55:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բողոքի ակցի են անցկացնում Կառավարության շենքի մոտ։
 
«Մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու», - հայտարարեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շարունակելով․ - «Դավաճանությունը չես մարսելու և լավ կլինի ժամը 2-ին ներկայանս և ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենքը ծախում, հետո կորոշենք՝ քո հետ ինչ անել»։
 
Ադրբեջանական կողմը երեկ տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։
 
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։
 
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր ցույցի ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ քննարկելու «Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը։ Կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչներ»։
 
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց ցույցը շարունակելու են։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը