Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին. Արմեն Գրիգորյան


Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին. Արմեն Գրիգորյան

  • 11-11-2021 14:15:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 CIVILNET. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի։
 
«Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից (նոյեմբերի 10-ից – խմբ․)՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն, մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն, ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել ենք»,- ասել է Գրիգորյանը։ 
 
Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը պատրաստ է․ «Կարելի է ասել անվտանգ ճանապահ ունենք։ Այլընտրանքային ճանապարհը պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար»,- նշել է նա։
 
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բարեկարգվում են նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում գտնվող Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը