Երևան-Կապան-Երևան չվերթեր կիրականացվեն․ մեկնարկը նախատեսվում է հունվարի 20-ից


Երևան-Կապան-Երևան չվերթեր կիրականացվեն․ մեկնարկը նախատեսվում է հունվարի 20-ից

  • 11-11-2021 14:50:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
 
Ներկա պահին ժամանակավորապես դադաևեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
 
Կառավարության նոյեմբերի 11-ի նիստին որոշում ընդունվեց ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրած վնասների մարման նպատակով ՍՊԸ-ին գումար հատկացնել` 49,5 միլիոն դրամի չափով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը