Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը կկալանավորվի


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը կկալանավորվի

  • 11-11-2021 19:09:34   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ դատախազի վերաքննիչ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռևս հոկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել տվյալ որոշման դեմ:
 
Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը