Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը. Ոսկան Սարգսյան


Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը. Ոսկան Սարգսյան

  • 11-11-2021 19:38:00   | Հայաստան  |  Հասարակություն

Գիշերը  Երեւանում  սպանված  Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը  պարբերաբար քրեական պատմություններում հայտնվելուց զատ, հայտնի էր իր բիզնես գործունեությամբ։ Տավուշի մարզի Տավուշ գյուղից ներքեւ  գործող  ավտոգազալցավորման ճնշման կայանը (ԱԳԼՃԿ) պատկանում էր նրան։ Մեկ տարի առաջ Տույը վաճառել էԲերդ քաղաք կենտրոնում գտնվող <<Ուտիք>> հյուրանոցը, որի սեփականատերը, կամ՝ համասեփականատերն էր։ Լուսանկարում Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղի միջնակարգ դպրոցի շենքն է, որի  առաջ հառնում է Տույի հոր՝ Հայկ Ղազարյանի կիսանդրին, դպրոցը շուրջ 15 տարի կրում է ծագումով Վերին Ծաղկավանից Հայկ Ղազարյանի անունը, թեեւ Հայկ Ղազարյանը ուսուցիչ չի եղել եւ այդ դպրոցում չի աշխատել; Դպրոցն անվանակոչվել  է  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թույլտվությամբ, ով այժմ քաղաքաշինության  կոմիտեի նախագահն է։ 2013թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քանաքեռցի Տույը Սերժ Սարգսյանին Դիլիջան  քաղաք ուղեկցող անձանց մեջ էր։ 
 
Մամուլում գրվել է , որ 2021թ․ փետրվարին Տույը  Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է մարտական զենքով, այդ պարգեւատրումը եղել է ՆԻկոլ Փաշինյանի պահանջով։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Բերդի տարածաշրջանից ստացված տեղեկությունների՝ Քանաքեռցի Տույը Բերդ համայնքում աշխատել է ՔՊ-ի օգտին։ Անցյալ տարի Տույը Երեւանում մեծ առանձնատուն էր կառուցում։
 
Լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play