Ով է սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը՝ Տյուշը. armlur.am

Ով է սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը՝ Տյուշը. armlur.am

  • 11-11-2021 20:12:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am  Նոյեմբերի 11-ին, Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը:
 
Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:
 
Իսկ ինչով է հայտնի եղել սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Վերջինիս ծանոթ ընկերները նկարագրում են, որ Արտյուշ Սիմոնյանը բնավորությամբ շատ հանգիստ անձնավորություն է եղել եւ երբեւէ որեւէ արտառոց դեպքերի կամ առհասարակ աղմկահարույց թեմաների մեջ թաթախված չի եղել: Նա աչքի է ընկել իր հանգիստ եւ համեստ բնավորությամբ: Վերջին տարիներին բնակվել է Մոսկվա քաղաքում եւ Հայաստան բավականին ուշ ուշ է եկել, խիստ անհարաժեշտության դեպքում: Ավելին, վերջինիս ծանոթ մարդիկ կարծիք հայտնեցին, որ նա որպես պատգամավոր էլ որեւէ բանով աչքի չի ընկել , որեւէ հայտարարարություն կամ խոսք չի հնչեցրել , պարզապես զբաղվել է բիզնես գործունեւթյամբ: Նշենք, որ սպանված նախկին պատգամավորի քեռին Վյաչեսլավ Յարալովն է, որը 2000 թվականին եղել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ եւ զբաղվել է հայկական ավիաուղիների գործունեությամբ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյուշ Սիմոնյանը իր քեռու Հայկական ավիաուղիների կոմերցիոն բաժնի տնօրենն է եղել:
 
Ի դեպ, հավելենք, որ սպանված Արտյուշ Սիմոնյանի քեռին ՝ Յարալով Վյաչեսլավը, 2006 թվականին Սոչիում ավիավթարի ենթարկված «A-320» ինքնաթիռում գտնվող ուղեւորներից մեկն էր:
 
Գրել էինք, որ սպանության մեջ կասկածվում է նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որը վիրավոր է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Վլադիմիր Սիմոնյանն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կենդանաբանական այգում՝ որպես փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
                                                                                                    
Դեռ ամիսներ առաջ նա ազատվեց տնօրենի ԺՊ-ի պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը