Մեկ տարում ԼՂ-ում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը

Մեկ տարում ԼՂ-ում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը

  • 12-11-2021 12:26:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են շուրջ 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը:
 
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Ջիվանի և հակառակ ուղղություններով:
 
Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:  
 
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
 
Բացի քաղաքացիական տրանսպորտի եւ հումանիտար բեռների ուղեկցման խնդիրների կատարումից, ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կանոնավոր կերպով ներգրավվում են Լաչինի միջանցքում հումանիտար ակցիաների անցկացման եւ անվտանգության ապահովման գործում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը