Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նոյեմբերի 18-ից 19-ը կանցկացվի Հայաստանում


Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նոյեմբերի 18-ից 19-ը կանցկացվի Հայաստանում

  • 12-11-2021 12:42:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նոյեմբերի 18-ից 19-ը կանցկացվի Հայաստանում։ Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am հարթակում։
 
Նիստի անցկացման կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել մասնավորապես արտգործնախարարին, արտակարգ իրավիճակների, պաշտպանության, առողջապահության նախարարներին, պետական պահպանության ծառայության պետին, ոստիկանապետին, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին, ֆինանսների նախարարին։
 
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստն անցկացվել է օգոստոսին՝ Ղրղըզստանում, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ բարձրաձայնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու խնդիրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը