Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է


Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է

  • 12-11-2021 14:53:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.am. Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են, հայտնում է Ermenihaber-ը։
 
Իսրայելցի զույգը Ստամբուլում է եղել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակի պատուհանից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել են նաև նախագահ Էրդողանի տունը, ինչի մասին խոսել են միմյանց հետ։ Աշտարակի ծառայակիցներից մեկը լսել է նրանց զրույցը և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։
 
Հայտնի է, որ իսրայելցի ամուսինները ձերբակալվել և տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչություն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը