ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

  • 12-11-2021 16:32:32   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝այդ մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։​
 
«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը